Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի ընդդիմադիր դաշինքները կոչ են անում ԵԱՀԿ ԽՎ ղեկավարին հետաձգել իր այցը Թբիլիսի

Հունվար 05,2025 20:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Վրաստանի ընդդիմադիր երեք կոալիցիաներ՝ «Հզոր Վրաստան», «Հանուն փոփոխության» և «Միասնություն՝ ազգային շարժում» կոչ են արել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային հետաձգել իր այցը Վրաստան՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նրանք նշել են, որ դա կլինի «լավագույն լուծումը», քանի դեռ իշխանությունները չեն նշանակել նոր ընտրություններ և չեն հայտարարել Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիական ակտիվիստների ազատ արձակման մասին

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը չի միացել հայտարարությանը։

Նամակում ընդդիմադիր ուժերը գրում են ընտրական խախտումների, «Վրացական երազանք» կուսակցությունից Միխեիլ Կավելաշվիլիի նախագահի թեկնածու առաջադրելու, ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին։ Նաև նշել են, որ այցը նպատակահարմար կհամարվի միայն այն դեպքում, եթե այն նպաստի նոր ընտրությունների նախապատրաստման և քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացներին։

Պիա Կաուման մտադիր է հունվարի 8-10-ը այցելել Թբիլիսի և հանդիպել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031