Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը։
Փաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանն ու ասում է, որ ընթերցելով Հայոց պատմություն ակադեմիական նոր հրատարակությունը՝ առաջարկում է այն անվանել ոչ թե Հայոց, այլ՝ Հայաստանի պատմություն։
Սա Նիկոլի հերթական տգիտությունն է, քանի որ Խորենացուց մինչեւ ԳԱԱ Պատմության ինստիտուտ արդարացիորեն մեր պատմությունն անվանում են Հայոց։
Հայոց պատմություն ասելով՝ հազարամյակներ շարունակ նկատի են ունեցել թե՛ Հայաստանի եւ թե՛ հայ ժողովրդի պատմությունը։
Ուստի Նիկոլի դիլետանտական թեզերն ուղղակի ծիծաղելի են։
Կարդացեք նաև
Պատմության դասերի մասով…
Փաշինյանը նշում է, որ պատմության դասերի սերտումն է իրեն հանգեցրել այդ մտքին ու առաջ է քաշում «իրական Հայաստանի» կեղծ թեզը։
Սա անհեթեթ, հիմար թեզ է, քանի որ եթե ասում ես «իրական Հայաստան», ուրեմն կա նաեւ «ոչ իրական»։
Սա դասական իդիոտիզմ է։
Ի՞նչ է, Հայկ Նահապետի, Արտաշես 1-ի, Տիգրան Մեծի, Տրդատ 3-ի, Մեսրոպ Մաշտոցի, Գագիկ 1-ի, Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի Հայաստանն իրակա՞ն չէին։
Թե՞ ՀՀ երրորդ հանրապետությունն իրակա՞ն չէր։
Թե՞ Եռաբլուրն իրական չէ։
Այո, պատմությունից պետք է դասեր քաղել, ու պատմության գլխավոր դասը հետեւյալն է՝ սեփական պետության ու ժողովրդի պատմությանն արժանի լինելու ու ապագայում պետականություն ունենալու համար պետք է պատմության աղբանոցն ուղարկել սեփական երկրի պատմությունը հարցականի տակ դնող հողատու կապիտուլյանտին։
Հ.Գ. Հարգելի պատմաբան գործընկերներ, խոսեք սրա մասին ու մի վախեցեք։
Հակառակ դեպքում դուք էլ կարող եք Փաշինյանի հետ հայտնվել նույն աղբանոցում։
Պատմությունը դաժան է վերաբերվում կեղծարարների ու սեփական երկրի պատմությունն ուրացողների հետ։
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ