Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս կան մարդիկ, որոնք կարծում են՝ գործող ռեժիմի հետ համագործակցելով կամ մեր երկրում տեղի ունեցածի վերաբերյալ լռություն պահպանելով, կփրկվեն. Տիգրան Աբրահամյան

Հունվար 05,2025 15:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս կան մարդիկ, որոնք կարծում են, որ գործող ռեժիմի հետ համագործակցելով կամ մեր երկրում տեղի ունեցածի վերաբերյալ լռություն պահպանելով, կփրկվեն ու իշխանության այլանդակությունների զոհ չեն դառնա:

Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար, երբ համակարգին հրաժեշտ տվեցին անձինք, ովքեր հանուն օրվա իշխանության օրենքներն ու Սահմանադրությունը աղբն էին նետել ու քաղաքական հրահանգներով մարդկանց ահաբեկում, բռնության էին ենթարկում և ազատությունից զրկում:

Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համար, ովքեր տարբեր կարգավիճակների ներքո, լուրջ դեմքի արտահայտությամբ, հաճախ էլ` կոստյում-փողկապներով, հասարակությանը ազնվության և արդարության մասին դասեր են տալիս:

Ի վերջո, մեր գլխին եկածը դաս չի եղել այն մարդկանց համար, ովքեր հոգով-սրտով գիտակցում են տեղի ունեցող ապօրինություններն ու այլանդակությունները, սակայն անշառ-անփորձանք ապրելու մտքով կուլ են տալիս այս ամենը, հանդուրժում ու շարունակում շարժվել այնպես, կարծես ոչ մի լուրջ բան մեր երկրի հետ տեղի չի ունեցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031