Դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը շաբաթ օրն ամուսնացավ Էլլա Վիկտորիա Մելոունի հետ՝ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց երկու օր հետո:
Պսակադրության արարողությունը կատարվել է Օսլոյի Հոլմենկոլլեն եկեղեցում՝ ցերեկը, բաց երկնքի տակ, երբ ջերմաստիճանը զրոյից ցածր էր: Իսկ հարսանիքը տեղի է ունեցել «Գրանդ Հոթել» հյուրանոցում, մտերիմների նեղ շրջապատի մասնակցությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև