Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ՆԳՆ պաշտոնյաները օտարերկրացիների արտաքսելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք կստանան

Հունվար 05,2025 15:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության պաշտոնյաները կկարողանան ինքնուրույն որոշում կայացնել որոշակի իրավախախտումներ կատարելու համար օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց երկրից վտարելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է RT-ն, օրենքն ուժի մեջ կմտնի փետրվարի 5-ից։

Նախկինում նման լիազորություններ ունեին միայն դատավորներն ու սահմանապահները։

Օրենքն ուժի մեջ մտնելուն պես վարչական վտարման վերաբերյալ որոշում կարող են կայացնել ՆԳՆ տարածքային մարմինների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները, ինչպես նաև թմրամիջոցների վերահսկման և միգրացիոն հարցերի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Նոր օրենքի համաձայն՝ արտաքսվող օտարերկրացիները 48 ժամից ոչ ավելի ժամկետով հատուկ հաստատություններ կտեղափոխվեն՝ ՆԳՆ ղեկավարի, ՆԳՆ տարածքային մարմնի ղեկավարի, անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի, սահմանապահ ծառայության պետի կամ նրա տեղակալների որոշման հիման վրա։

Ներքին գործերի նախարարության կամ անվտանգության դաշնային ծառայության միջնորդությամբ՝ դատավորը կարող է երկարաձգել ժամկետը մինչև 90 օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031