Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար»

Հունվար 05,2025 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը 

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը Տիրան Խաչատրյանին շնորհում է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Այսօր Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։

Եթե ընդունենք, որ Տիրան Խաչատրյանը մեղավոր է, ապա ստացվում է, որ Փաշինյանը նրան պարգևատրել է այն բանի համար, որ նա իր գործողություններով նպաստել է, որպեսզի թշնամին ստանա լուրջ առավելություն մեր ստորաբաժանումների նկատմամբ, ինչը և հանգեցրել է նրան, որ թշնամին կարողացել է ճեղքել մեր պաշտպանական բնագիծը, հեշտությամբ տիրացել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի և գրավել է մի շարք տարածքներ։

Այսինքն, եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031