Ի՞նչ հարկային փոփոխություններ են սպասվում 2025-ին՝ ըստ «Ազգային ճակատի»
🔹 Եկամուտների հայտարարագրերի ներկայացում.
Աշխատանքային կամ քաղաքացիական պայմանագրերով եկամուտ ստացող ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագրեր՝ 2024 թվականի եկամուտների մասով։
🔹 Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում.
Կարդացեք նաև
Շրջանառության հարկի դրույքաչափերը բարձրացել են՝ միջինը 3.5-5%-ից դառնալով միջինում 5-10%։
🔹 ՏՏ ոլորտի շրջանառության հարկ.
ՏՏ ոլորտի համար շրջանառության հարկի դրույքաչափը կկազմի 1%։
🔹 Փաստաբանական և նոտարական ծառայությունների հարկում.
Փաստաբանական և նոտարական ծառայություններ մատուցողները այլևս չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ և նախկին 5%-ի փոխարեն կվճարեն 20% ԱԱՀ և 18% կամ 23% շահութահարկ։
🔹 Հարկային պարտավորությունների չկատարման տույժերի բարձրացում.
Հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժը 0.04%-ից կդառնա 0.075%։
🔹 Հիփոթեքային վարկի վերադարձի սահմանափակում.
Հիփոթեքային վարկի սպասարկման համար վերադարձվող եկամտային հարկի գումարը եռամսյակում չպետք է գերազանցի 750,000 դրամը, նախկին 1,500,000 դրամի փոխարեն։
🔹 ՏՏ արտոնությունների փոփոխություն.
Նախկին ՏՏ հավաստագրերով սահմանված արտոնությունները այլևս չեն գործի։ Նոր կարգավորումները նախատեսում են աշխատավարձի 60% վերադարձ՝ միգրանտների և նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատողների համար։
🔹Շահաբաժնի տեսքով ստացված եկամուտներից եկամտային հարկի վերադարձի մասով կգործեն նոր սահմանափակումներ: