Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Երիցյան. «Ախր, այ Մասիս, դու ինքդ քեզնից չե՞ս հոգնում։ Անգամ բուքմեյքերներն են հրաժարվում քո դատական ակտերի մասով խաղադրույք առաջարկել»

Հունվար 05,2025 09:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամիս ժամկետով։

«Հանրապետություն» կուսակցության նախկին առաջնորդ Մելքոնյանի դատական ակտը օրինական համարվել չի կարող առնվազն հետևյալ պատճառաբանությամբ.

1. Տիրան Խաչատրյանին մեղսագրված արարքը դասվում է անզգուշությամբ կատարված միջին ծանրության հանցանքների շարքին, որպիսի պայմաններում, որպես կանոն, կալանավորումը՝ որպես խափանման միջոց, չի ընտրվում։

2. Մեղսագրված արարքով գրեթե լրացել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը, և ավելի քան ակնհայտ է, որ մնացորդ ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ լինել չի կարող։

3. Առանց որևէ փաստարկների՝ կալանքի հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելը՝ այն դեպքում, երբ մոտ 4 տարի է, ինչ Տ. Խաչատրյանը փաստացի մեղադրվում է նույն արարքում, սակայն այդ ընթացքում միայն օժանդակել է նախաքննությանը։

4. Ապօրինի մեկ այլ վարույթով, որով Տիրան Խաչատրյանը մեղադրվում է ավելի ծանր հանցանք կատարելու մեջ, իր նկատմամբ արդեն 11 ամիս է, ինչ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոցը, որն էլ, բնականաբար, երբևէ չի խախտվել։

5. Միջնորդությանն ու կից նյութերին (1200 էջ) ծանոթանալու համար «վարպետ» Մելքոնյանը պաշտպաններ Վարազդատ Հարությունյանին և Արմեն Անդրիկյանին տվել է ընդամենը 2 ժամ ժամանակ՝ այն դեպքում, երբ քննիչը դատարանում միայն 2 ժամից ավել կարդացել է կալանավորման միջնորդությունը։

Ախր, այ Մասիս, դու ինքդ քեզնից չե՞ս հոգնում։ Անգամ բուքմեյքերներն են հրաժարվում քո դատական ակտերի մասով խաղադրույք առաջարկել։ Ասեմ ավելին՝ ես հավատում եմ, որ Հայաստանը մի օր կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, բայց, որ դու նման գործերով երբևէ կալանքի միջնորդություն կմերժես՝ ոչ։ Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է, լուրջ եմ ասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031