Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում տվել է այս իշխանությունը եւ հենց այն մարդը, ում քաղաքական որոշման հետեւանքով նա ձերբակալված է եւ հնարավոր է կալանավորվի․ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Հղում անելով Տիրան Խաչատրյանի պաշտպաններին, Տիգրան Աբրահամյանը եւս ասաց, որ որեւէ նոր բան տեղի չի ունեցել եւ հարցերը, որոնք կան մեղադրանքում, այս ընթացքում տարբեր քննչական մարմիններում տրվել են Տիրան Խաչատրյանին, դրանց պատասխանները հնչել են։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, իշխանությունն ի սկզբանե 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը փորձում էր գցել իր վրայից, հիմա էլ շարունակում է։
Ըստ Տիգրան Աբրահամյանի, կազմվել են ցուցակներ, ենթադրաբար ինչ-որ ժամանակահատվածում մարդիկ են ձերբակալվելու, ԱԺ համապատասխան հանձնաժողովի զեկույցն է կազմվելու, բայց ռազմական թիրախներ չեն լինելու, քանի որ կա քաղաքական որոշում։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը՝ հերոսների մասին, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Փաշինյանն իր բնավորության եւ խառնվածքին համաձայն, փորձում է ամեն ինչ անել՝ հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու համար։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Որ Տիրան Խաչատրյանի ձերբակալությամբ եւ առաջիկա հնարավոր ձերբակալություններով Նիկոլ Փաշինյանը փորձելու է իր վրայից գցել 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը, համամիտ է նաեւ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ