Այսօր ձերբակալվել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ Նրան մեղադրում են ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար, այն ռազմական դրության, որի ժամանակ իշխանությունը նրան տվել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
Գործող իշխանությունը բազմիցս փորձել է նման քայլերով ցեխ շպրտել մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա։ Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ձերբակալելն ու կալանավորման միջնորդություն ներկայացնելը գործող վարչախմբի քաղաքական հետապնդման ու հաշվեհարդարի հերթական դրսևորումն է։
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը դատապարտում է գործող իշխանության այս քայլը, պահանջում անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին ու դադարեցնել շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործը։
Ջենեսիս Արմենիա