Դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի միջնորդությունը եւ երկու ժամով հետաձգել է կալանքի միջնորդության քննարկումը, որպեսզի պաշտպանները հնարավորություն ունենան ծավալուն մեղադրանքին։
Այս պահին դատարանի մոտ են հավաքված ԱԺ պատգամավորներ, Տիրան Խաչատրյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները։
Մինչ նիստի մեկնարկը, Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արմեն Անդրիկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Տիրան Խաչատրյանին միջին ծանրության արարք է մեղսագրվում, ինչը կալանք չի ենթադրում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է այսօր առավոտյան, նրան մեղադրում են 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների համար, բայց նախաքննության շահերից ելնելով՝ մեղադրանքի մանրամասները չեն հրապարակվում։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ