SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի քրեական ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ադեկվատ վիճակում ավտոմեքենան վարում է, իսկ վարորդի կողքի ուղևորը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակում օդ և այդ «Mercedes»-ն ու այլ ավտոմեքենաներ իրար վրա են քշում։
Պարզվում է, որ վերոհիշյալ արարք կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 44-ամյա Գագիկ Հ․-ն, ում Երևանում ոստիկանները հայտնաբերում, ապա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն, ապա նրան ու ավտոմեքենան կազմված փաստաթղթերով ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մյուս անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզվում է՝ ինչ ավտոմեքենաների հետ են խուլիգանություն կատարել։
Կարդացեք նաև
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում