Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը ենթադրում է, որ Պեկինը կապ էր հաստատել Մոսկվայի հետ՝ կանխելու միջուկային զենքի կիրառումը

Հունվար 04,2025 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Վաշինգտոնը հիմքեր ունի ենթադրելու, որ Չինաստանի իշխանությունները ժամանակին կապ են հաստատել Ռուսաստանի հետ` նպատակ ունենալով կանխել Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառումը: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Առաջիկա շաբաթներին պաշտոնին հրաժեշտ տվող Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը «շատ մտահոգված էր» միջուկային սպառնալիքով։

«Նույնիսկ եթե հավանականությունը 5-ից հասնի 15 տոկոսի, երբ խոսքը միջուկային զենքի մասին է, չկա ավելի լուրջ բան», – ընդգծել է պետքարտուղարը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ առաջինը միջուկային զենք կիրառել, շեշտելով, որ այդ զենքին դիմելը կլինի անվտանգության վերջին միջոցը։ Միաժամանակ, Կրեմլի ղեկավարն անցած նոյեմբերին միջուկային նոր դոկտրին հաստատեց, որը մասնավորապես թույլ է տալիս Մոսկվային միջուկային զենք օգտագործել ոչ միայն Ռուսաստանի գոյությունը վտանգող սպառնալիքի, այլև տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած լայնածավալ, նույնիսկ ոչ միջուկային հարձակման դեպքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031