Հայաստանի մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 33-րդ տարեդարձը: Մաքսային համակարգն ստեղծվել է 1992 թվականի հունվարի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։
Այս տարիների ընթացքում մաքսային ծառայությունն անցել է բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրիր ճանապարհ՝ ստեղծման, կայացման և զարգացման բոլոր փուլերում։ Այսօր մաքսային ծառայությունը քայլում է ժամանակին համընթաց՝ զարգացման հիմքում դնելով թվայնացումը և գիտելիքը։ Սահմանային անցակետերի, ենթակառուցվածքների արդիականացումից մինչև թվայնացում. բարեփոխումներ իրականացվել են բոլոր ուղղություններով։ Համաշխարհային միտումներին համահունչ՝ թվային հարթակ են տեղափոխվել գրեթե բոլոր մաքսային գործընթացները։ Համակարգում ներդրվել և ժամանակի ընթացքում կատարելագործվել է ռիսկերի կառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս մաքսային հսկողությունն իրականացնել հիմնականում աննկատ՝ սահմանային անցակետերից մինչև բեռի վերջնական բացթողում։ Մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ժամանակակից լուծումների շնորհիվ էապես բարելավվել է սպասարկման ոլորտը․ ծառայությունները մատուցվում են «մեկ պատուհան» սկզբունքով։
Մաքսային ծառայությունում շարունակվում են իրականացվել հետևողական բարեփոխումներ. առաջնահերթությունը՝ քաղաքացիներին և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին բարձրորակ, արագ և միջազգային չափանիշներին համահունչ ծառայությունների մատուցումն է։
Մանրամասները՝ տեսանյութում․
Կարդացեք նաև
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին