Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի հայտարարությունը. «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են՝ մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:
Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:
Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:
Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության»:
Կարդացեք նաև
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 18:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի դատարան) նստավայրում, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի»:
Ռուսաստանի խայտառակութիւնը, փաստօրէն, սահման չունի:
Թէ որ Փութինը պարտվում է՝ Ուքրանիայում, Լիբանանում, Սուրիայում, Իրանում, դա կարելի է բացատրել այն իրողութեամբ որ այդ բոլոր տարածքներում, իր դէմ գործում եմ արտաքին, թշնամի, ՌԱԶՄԱԿԱՆ ուժեր: Զէնքեր:
Բայց… ՀՀ-ում !?!?!
Առանց որեւէ ռազմական գործողութեան, առանց որեւէ արեւմտեան ռազմական ուժերու ներկայութեան ՀՀում, Փաշինյանը մը միայն, իր այդ հօտովը, այդտեղ, տեւաբար չափալախում է՝ Փութինին:
Մինչ մեզանից որքան հայե՜ր, որքան տարիներ………….
լրիւ, ստորագրուած գրառումը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid09P9SenXjjv5KBYg1C4GAfDH6USUY7AhXYpLZ5gSxKFH2FxMFY9uxv8tHNTEvvAHml&id=100063953917374