Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանափակումներով ծառայության մեկնած երեխայիս գնդի հրամանատարը շարքից հանել է, հայհոյել, հարվածել, ի պատասխան երեխաս էլ է հարվածել նրան». ահազանգ զինվորի ծնողից. Shamshyan.com

Հունվար 04,2025 14:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ հունվարի 4-ին, Shamshyan.com էր զանգահարել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Գագիկ Մելքոնյանը, որը Կապանի զորամասում արդեն 18 ամիս ծառայության մեջ գտնվող Սարգիս Մելքոնյանի հայրն է։ Նա իր դժգոհությունը հայտնեց զորամասի հրամանատարից, քանի որ իր զինվորին 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․ «Երեխայիս գնդի հրամանատարը շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան երեխաս էլ է հարվածել նրան։ Մեր զինվորը ծառայում է սահմանափակումներով, քանի որ «7Գ» հոդվածով է զորակոչվել։ Այնտեղ այդ ամենը հաշվի չեն առնում, իմ որդին դյուրագրգիռ է ու բոլորը լավ գիտեն դա ինչ հոդված է։ Հրամանատարը հասցրել է նրան, որ նա ստիպված հարվածել է հրամանատարին։ Այդ դեպքից հետո նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ ու մեզ ասացին, որ բերելու են Երևանի Կանազի հոսպիտալ, բայց պարզվեց, որ նրան 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ։ Մենք վստահ ենք, որ մեր զինվորը այնտեղ իրեն մի վնաս կտա ու խնդրում ենք պատկան մարմիններից, որ քայլեր ձեռնարկեն ու մեր սահմանափակումներով ծառայության մեկնած զինվորին վերադարձնեն զորամաս, այս մի քանի ամիսը անցնի ու անվնաս վերադառնա տուն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031