«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյանի այսօրվա արձագանքը ի շարունակություն իր հերոսության տեսությանը՝ հերթական անգամ ապացուցեց իր ապազգայնությունը։
Ինչպես Արցախի հարցում, երբ նա իջեցրեց նշաձողը, հազարամյա պատմությունը ևս փորձում է իջեցնել մի քանի տասնամյակի պատմության, այնպես էլ հիմա փորձում է իջեցնել Հերոսության նշաձողը։ Այն, ինչ իր համար անհասանելի է, նա ոչ թե փորձում է հասնել դրան, այլ պարզապես փորձում է իջեցնել նշաձողերը՝ փորձելով համապատասխանեցնել իր և իր նմանների հետ։
Այս խոսքերը մեջբերված են իր այսօրվա արձագանքից. «Թվում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եվ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան և այնպես, որ այդ բարձրությունը հեռու լինի, այսինքն՝ անհասանելի լինի մեզ համար, մյուսների համար: Հերոսը այնքան բարձր տեղում է, որ մյուսները այդ տեղին չեն կարող հասնել, որովհետեւ մյուսները սովորական վարքագծի, սովորական մտածողության, սովորական միջավայրի մարդիկ են: Հերոսությունը անհասանելի է միջին վիճակագրական քաղաքացու համար»։
Կարդացեք նաև
Այսինքն` նա նույնիսկ հերոսությունն է փորձում իջեցնել միջակության մակարդակի։ Ըստ իս, սա միայն մի նպատակ ունի, որ ապագայում մենք իրական հերոսներ չունենանք։
Մի մարդ, որը պարտության սիմվոլ է, ապիկար իշխանության սիմվոլ է, կիսագրագիտության սիմվոլ է և վերջապես ապազգային քաղաքականության սիմվոլն է, չի կարող և իրավունք չունի խոսել Հերոսներից և Հերոսությունից։