«Սրբազան շարժումը» մնալու է որպես ճշմարտության համար պայքար»,- այսօր՝ 2025 թվականի հունվարի 4-ին իր առաջին ուղիղ եթերում հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ հաղթանակն ու ազատագրումը իրականացնելու են անկախ ամեն տեսակ դժվարություններից:
Անդրադառնալով իրեն ուղղված ամանորյա շնորհավորանքներին, որոնք ոչ թե անձնական են եղել, այլ հիմնականում պետության ազատագրությանն ու հաղթանակին վերաբերող, Բագրատ սրբազանն ասաց. «Մենք հակամարտության մեջ ենք եւ այդ հակամարտությունը ոչ թե բաժանման, այլ միության մասին է»: Իր բնութագրմամբ, այդ միությանը խանգարում է իշխանական ընտանիքը եւ նրա ՔՊ-ական թիմը, բայց վաղվանից սկսած՝ «Տիրոջ ծնունդով եւ Աստվածահայտնությամբ, որը լույսի եւ հույսի խորհուրդ ունի, շարժվելու ենք առաջ»՝ դեպի մարտահրավերներով լի 2025 թվական, մեր աչքի առաջ ունենալով լույսն ու հույսը, հաղթանակը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը հավաստիացրեց՝ այն, ինչը 2024-ին Կիրանցում, հռչակվել է որպես դավանանք եւ հավատամք «Սրբազան պայքարի» համար, շարունակվելու է մնալ նաեւ 2025-ին, որը մարմնավորելու համար պետք է ընթանալ խելամիտ, համբերատար ընթացքով, առանց շեղվելու այդ ուղուց:
Նա վստահ է՝ 2025-ին «Խաչի ճանապարհով հասնելու ենք հարության հաղթանակին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ