Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր Վատիկան այցի ընթացքում իրենց կեցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։
Այս մի գրառման մեջ Փաշինյանը մի շարք մանիպուլյացիաներ է արել՝ հիմնավորելով, որ նպատակաուղղված կերպով շուրջ մեկ ամիս է՝ թաքցնում են, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և «Իմ քայլը» հիմնադրամից» Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար։
Նիկոլ Փաշինյանը նախ խոսում է միայն Վատիկանում և միայն կեցության վրա ծախսված գումարի մասին։ Panorama.am-ը պարզել է, որ Փաշինյանները բնակվել են Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար են վճարել Նիկոլ Փաշինյանի մատնանշած 787,000 դրամ։
Կարդացեք նաև
Թողնում ենք Hotel de Russie Luxury 5 Star հյուրանոցի հղումը, որի միջոցով ընթերցողը կարող է գտնել և Փաշինյանի տեսանկարահանած սենյակը, և արժեքը, որը սկսվում է 1500 եվրոյից։
Իսկ իրականությունն այն է, որ շուրջ մեկ ամիս Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Իտալիա այցի համար, որտեղ նա գտնվել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով և մասնակցել է Ուկրաինայի պատերազմի հազար օրվան նվիրված միջոցառումներին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում