Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դեռ չես մեռել կամ չես գժվել այս իրականության մեջ, ուրեմն՝ հերոս ես. Լաուրա Բաղդասարյան

Հունվար 04,2025 11:40

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր հունվարի 4-ն է։ Առավոտյան մոտ 10.10-ին ՀՀ վարչապետը չգիտեմ քաղաքական, թե սոցիալ – հոգեբանական, թե ուրիշ ինչ պատճառ-նկատառումներով հանդես է եկել «հերոսության առօրեականացման մասին» իր «թեզով»։

Չխորանալով այս ելույթի մանրամասների ու քաղաքական, սոցիալ-հոգեբանական, քարոզչական ու ուրիշ վտանգավոր այլ եզրերի մեջ ՀԻՇԵՑՆԵՄ, որ սոփեստությունը հին հունական տեսություն է, բառացի թարգմանած նշանակում է խորամանկ հորինվածք (σοφιστής, σόφισμα), որը հենվում է խորքում լավ քողարկված տրամաբանական սխալի վրա, թակարդի վրա։

Միայն մի բան ասեմ ու վերջ։ Եթե ըստ վարչապետի պետք է հերոսականացվի ամեն ինչ, սկսած ամեն օր աշխատելը, տարբեր քաղաքացիական ու հանրային այլ պարտականություններ կատարելը, ուրեմն ինքը՝ վարչապետը շատ վատ մենեջեր է։ Քանի որ սովորաբար ամուր ու ճիշտ գործող պետության մեջ սովորական մարդիկ չպետք է ունենան ամեն ինչը հերոսաբար հաղթահարելու զգացողություն ու անհրաժեշտություն, այլ ապրեն սովորական, ստաբիլ, ոչ միայն առաջիկա 24 ժամը, այլեւ մի քանի տարին պլանավորելու հնարավորություն։ Սովորական հնարավորություն, ինչպես որ թթվածնի ներկայությունն ու կարեւորությունը մարդ զգում է այն ժամանակ, երբ զրկվում է դրանից։

Թե չէ ստացվում է սոփեստության ամենատարածված օրինակի նման, եթե դեռ չես մեռել կամ չես գժվել այս իրականության մեջ, ուրեմն՝ հերոս ես։

Այսքանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031