ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի Հանրապետության համայնքները 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 2.2 մլրդ դրամով կամ 5.3% ֊ով։
Ընդ որում, 2023 թվականի փաստացի հավաքագրված 41.6 մլրդ դրամի դիմաց ավել է հավաքագրվել 1.8 մլրդ դրամ։ Աճը կազմել է 4.1%։
Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները։