Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլյան. «Էրդողանն իրեն նվաճող է զգում։ Ցանկանում է Սիրիան դարձնել Թուրքիայի կցորդ, որի մասին բազմիցս խոսել է։ Եվ արևմտյան տերությունները համաձայն են դրա հետ»

Հունվար 04,2025 10:40

«Ամերիկայի ձայն». Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլյանի կարծիքով՝ Թուրքիան որպես գործիք է օգտագործում փախստականներին Արևմուտքի հետ հարաբերություններում:

«Էրդողանն օգտագործում է փախստականներին Արևմուտքին լռեցնելու համար՝ նրանց ասելով, թե մի խառնվեք իմ ներքին հարաբերություններին, իսկ ես փախստականներին կպահեմ Թուրքիայում՝ ստեղծելով բուֆերային գոտի Արևմուտքի համար։ Տեսեք, թե որտեղ է մեզ հասցրել այս քաղաքականությունը: Թուրքիայում ժողովրդավարությունը վերջին տաս տարում հետընթաց է ապրել»,- նշում է Փայլյանը:

Թուրքիան գրեթե 15 տարի փորձում էր տապալել ալ-Ասադի իշխանությունը, և այնտեղ քաոս էր ստեղծում սիրիական ընդդիմության միջոցով, ասում է Փայլյանը: Նրա կարծիքով՝ Էրդողանի հիմնական նպատակն է Սիրիան դարձնել Թուրքիային կցորդ-երկիր։

«Այժմ Էրդողանն իրեն նվաճող է զգում։ Ցանկանում է Սիրիան դարձնել Թուրքիայի կցորդ, որի մասին բազմիցս խոսել է։ Եվ արևմտյան տերությունները համաձայն են դրա հետ»,- նշում է Գարո Փայլյանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝  զրուցակիցն ընդգծեց, թե այստեղ ևս անհանգիստ է, քանի որ Բաքուն շարունակում է առաջ տանել իր ռազմատենչ օրակարգը:

«Ալիևը դեռ իրեն հաղթող է զգում: Նա դեռ ունի պատերազմ [վարելու] օրակարգ, և չի ձգտում ստորագրել խաղաղության պայմանագիր [Հայաստանի հետ]»,- ասում է Փայլյանը:

Նրա պնդմամբ՝ արևմտյան տերությունները պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենան գործընթացներում՝ տարածաշրջանում ազգայինի փոքրամասնությունների կամ փոքր պետությունների նկատմամբ հետագա բռնությունները կանխելու համար:

Փայլյանի գնահատմամբ՝ հայերը, ընդհանրապես՝ քրիստոնյաները, քրդերը և պաղեստինցիները շարունակում են մնալ խոցելի վիճակում և կարող են նոր բռնաճնշումների զոհ դառնալ:

«Կարծում եմ, որ Արևմուտքը ոչ միայն պետք է աշխատանք տանի այս կառավարությունների հետ, այլև, իսկապես, որոշակի ճնշում գործադրի ավտոկրատների նկատմամբ՝ ժողովրդի իրավունքները հարգելու համար»,- ասում է նա:

Փայլյանը կոչ արեց ԱՄՆ-ին և ԵՄ-ը ուշադրություն դարձնել Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը, որն, ըստ վերլուծաբանի, նախորդ տարիներին հետընթաց է ապրել:

Ըստ վերլուծաբանի՝ արևմտյան տերությունները կարող են պահանջել Էրդողանից բարելավել ժողովրդավարության հետ կապված իրավիճակը՝ Թուրքիայի որոշ պահանջներ բավարարելու դիմաց:

Թուրքիայի ժողովրդավարացումը շահավետ է ոչ միայն Թուրքիայի ու Հայաստանի համար, քանի որ լինելով մեծ երկիր` այն կարող է ծառայել որպես օրինակ տարածաշրջանի բոլոր պետություններին, ընդգծում է Գարո Փայլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031