Լրահոս
Օրվա լրահոսը

Մայք Ջոնսոնը՝ վերստին ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ

Հունվար 04,2025 00:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայք Ջոնսոնը վերընտրվել է Ներկայացուցիչների տան խոսնակ։ 435 ներկայացուցիչներից նրա օգտին քվեարկեցին 218-ը։

Ջոնսոնի թեկնածությանը աջակցություն էր հայտնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

Մայք Ջոնսոնը՝ «քրիստոնյա, ամուսին, հայր, ցմահ պահպանողական, սահմանադրական իրավունքի փաստաբան և փոքր բիզնեսի սեփականատեր»

Ջեյմս Մայքլ Ջոնսոնը 52 տարեկան է։ Հանրապետական է Լուիզիանա նահանգից։ Աշխատել է որպես ավագ իրավախորհրդատու։ Հայրը հրշեջ է եղել։

Քաղաքական գործիչը Տան առաջնորդի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, այն բանից հետո, երբ առավել աջակողմյա հանրապետականների և դեմոկրատ փոքրամասնության ձայները բավարարեցին կալիֆոռնիացի խոսնակ Քեվին Մաքքարթիին պաշտոնից հետ կանչելու համար։

2016-ին Լուիզիանայի Baptist Messenger լրատվամիջոցի հետ զրույցում Ջոնսոնը նշել է․ «Ես քրիստոնյա եմ, ամուսին, հայր, ցմահ պահպանողական, սահմանադրական իրավունքի փաստաբան և փոքր բիզնեսի սեփականատեր, այդ հերթականությամբ»։

Սպիտակ տնից երկու պակաս

Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնը Սահմանադրությամբ նախատեսված պաշտոն է։

1947 թվականի «Նախագահական հաջորդականության մասին» օրենքով էլ՝ նախագահի՝ անգործունակության, մահվան, հրաժարականի, հեռացման կամ լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում նախագահի պաշտոնի համար Տան խոսնակը հաջորդականության շարքում երկրորդն է, փոխնախագահից հետո։

Այսպիսով՝ Ներկայացուցիչների տան խոսնակը համարվում է ամերիկյան քաղաքական հիերարխիայի կարևորությամբ երրորդ պաշտոնը։

ԱՄՆ 249-ամյա պատմության մեջ, սակայն, նախագահի պաշտոնը թափուր մնալու բոլոր դեպքերում հերթը երբևէ խոսնակին չի հասել։

Համատեքստ

2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընդհանուր ընտրությունների հիմքով այսօր մեկնարկեցին Միացյալ Նահանգների 119-րդ Կոնգրեսի երկամյա լիազորությունները։

Նորընտիր կոնգրեսականները երդվել են հավատարիմ մնալ ԱՄՆ Սահմանադրությանը եւ անձնվիրաբար իրականացնել իրենց լիազորությունները։

Թե՛ վերին, թե՛ ստորին պալատներում կիշխեն հանրապետականները։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031