«Հայելի» ակումբում 2025 թվականի իր առաջին եթերում ամփոփելով 2024 թվականին Հայաստանում տեղի ունեցած վտանգավոր իրադարձությունները՝ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանին: «Թող ոչ մի օր հանգիստ չքնեն Սահմանադրական դատարանի այն ութ դատավորները, որոնք 2025 թվականին ուղարկվելու են իրենց համապատասխան հաստատություններ:
Դավաճանությունը, թշնամությունը իրենք արել են մեր ժողովրդի հանդեպ իրենց ապօրինի որոշումը կայացնելով, որի իրավունքը, որի հիմքերը չունեին: Կասկածի տակ են դրել Հայաստանի պետականության կազմավորումը, հայ ժողովրդին դրել են հարյուր միլիարդավոր դոլար տուգանքի վտանգի տակ: Որ Ալիեւն ասում է, թե Հայաստանը $ 150 միլիարդ ռազմատուրք պետք է վճարի, դրա իրավական հիմքը ստեղծել են Հայաստանի Սահմանադրական դատարանի ութ դատավորները: Ինը դատավորներից միայն Հրայր Թովմասյանն է, որ ունեցել է հատուկ կարծիք, տարբերվող կարծիք այդ որոշումից, ինչից պետք է ենթադրել, որ ինքը միակն է եղել, որ դեմ է քվեարկել այդ որոշման կայացմանը: Այդ ութ հոգին պետք է հասկանան, որ այդ $ 150 միլիարդը, որ Ադրբեջանին իրավունք է տվել մտածել Հայաստանից պահանջելու մասին, իրենց որոշման հետեւանքն է: Էլ չեմ ասում Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի կապի վերաբերյալ իրենց տված ապօրինի մեկնաբանությունների մասին, որի առիթը որեւէ կերպ չունեին:
Իրենք շատ ուղիղ պատասխան են տալու այդ մեծ հանցանքի համար, որ իրենք գործել են մեր պետության, մեր պետականության եւ մեր ժողովրդի հանդեպ»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ