Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Հոնգ Կոնգում ընթացող Bank of Cina Hong Kong Tennis Open մրցաշարի զուգախաղերի քառորդ եզրափակչում Անդրե Ռուբլյովի հետ ընկերակցած 6:4, 7:6 հաշվով առավելության է հասել Յուկի Բհամբրի (Հնդկաստան)/Ալբանո Օլիվետտի (Ֆրանսիա) զույգի նկատմամբ եւ կիսաեզրափակչում մրցելու է զուտ ֆրանսիական Սադիո Դումբիա/Ֆաբյեն Ռաուլ զույգի հետ:
Դրանից առաջ Խաչանովը, որը նաեւ մենախաղերին մասնակցելու հայտ էր ներկայացրել, սկսելով երկրորդ շրջանից՝ պարտվել էր ճապոնացի Կեյ Նիսիկորիին՝ 6:4, 3:6, 5:7:
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը, հանդես գալով ավստրալական Բրիսբենում, երրորդ շրջանում տանուլ է տվել Ֆիլիպինների ներկայացուցիչ Օնս Ժաբերին եւ դուրս է մնացել Պայքարից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ