Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Դամասկոս են ժամանել, հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ

Հունվար 03,2025 20:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն այսօր Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նոր առաջնորդի հետ։ Սա Եվրամիության խոշորագույն երկրների առաջին բարձրաստիճան ղեկավարների այցն է Սիրիա իսլամիստ զինյալների իշխանության գալուց ի վեր։

AFP -ի հրապարակած կադրերում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքն են նախագահական նստավայրում՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանը:

Բանակցություններից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մինչ այդ այցելել են Դամասկոսի մերձակայքում գտնվող տխրահռչակ Սայդնայա բանտ, որը դարձել է Ասադների կեսդարյա ռեժիմի դաժանության խորհրդանիշը։

«Այժմ միջազգային հանրությունը պետք է օգնի արդարադատություն իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր տառապել են այստեղ՝ այս դժոխքի բանտում», – հայտարարել է Բերբոքը:

«Շատ երկար ժամանակ սիրիացիները զրկված են եղել իրենց երկրից՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի պատճառով, երկիր, որն այս ռեժիմը թալանել է և պատանդ վերցրել: Վաղուց ժամանակն է, որ սիրիացիները նորից հետ վերցնեն այս երկիրը», – իր հերթին ասել է Բարոն։

 

«Ազատություն».

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031