Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կորցրել է ևս մեկ խաղաքարտ՝ այն անվճար զիջելով Ադրբեջանին․ Էդմոն Մարուքյան

Հունվար 03,2025 18:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Եթե հետևենք տոնական օրերի պետական ու «փորձագիտական»շրջանակների հռետորաբանությանը, կնկատենք, որ կարմիր թելով անցնում է մի սուտ. ըստ նրանց՝ 2024 թվականին Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարիների, որևէ կորուստ չի կրել։

Բնական է, որ հասարակությանը պետք է փոխանցել դրական ուղերձներ, բայց դրանք չեն կարող հիմնված լինել ստի վրա. չի կարելի խաբել մարդկանց։ Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ։

Հայաստանը Ադրբեջանին է զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձրել իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքները, այլև չի դուրս բերել զորքերը այդ տարածքներից։

Այսպիսով, Հայաստանը կորցրել է ևս մեկ խաղաքարտ՝ այն անվճար զիջելով Ադրբեջանին՝ առանց որևէ փոխհատուցման կամ փոխանակման հնարավորության։

2024 թվականի ամենամեծ կորուստն այս հանգամանքն է։ Այն մեր բանակցային զինանոցում եղած վերջին քարտերից էր և կարող էր ծառայել պետական շահերի սպասարկմանը՝ Ադրբեջանից օկուպացված տարածքների վերադարձը պահանջելու համար։

Սակայն այն միակողմանի զիջվեց՝ ոչ մի բանի դիմաց, իսկ այսօր իշխանական քարոզչությունը ներկայացնում է, թե 2024 թվականը եղել է ամենախաղաղ և «անկորուստ» տարին։

Անգամ այս զիջման դիմաց Ադրբեջանում պահվող մեկ ռազմագերի կամ բանտարկյալ չվերադարձվեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031