Կորոնավիրուսի դեմ պայքարում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ գործով աղմուկը մարեց, գործի մի մասը դատարան ուղարկելուց հետո «մայր» գործը նախաքննական մարմնում դոփում է տեղում, խոշոր ձկներին իրավապահները հասանելիություն չունեն։
Հիշեցնենք, որ 2023թ․ մարտին իրավապահները նոր շունչ հաղորդեցին Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործին։
Քրեական վարույթը, սակայն, տևական ժամանակ է` դոփում է տեղում, ավելին` ոչ միայն նոր մեղադրյալներ չկան, այլև` գործով անցնող մեղադրյալների նկատմամբ հետապնդումներն են դադարեցվել: Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2024թ. ապրիլին 3 անձի վերաբերյալ (Գևորգ Սիմոնյանի և մյուսների վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան, ևս 21 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում