«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Ղազախստանում կործանված ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչները (սև արկղերը) Բրազիլիա ուղարկելը միակ ճիշտ որոշումն է, որը կօգնի ապահովել հետաքննության անաչառությունը. այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Կառավարական հանձնաժողովը որոշել է չվերթի ձայնագրիչներն ուղարկել Բրազիլիա, որտեղ արտադրվել է [ինքնաթիռը]:
Վստահ եմ, որ դա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը», – «Rodnoy yazik» թերթին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահը։
Հիշեցնենք՝ Ղազախստանի «Ակտաու» օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա վթարի էր ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող «Embraer 190» մարդատար ինքնաթիռը:
Կարդացեք նաև
«Ակտաուում վթարված ինքնաթիռը վնասվել է «գետնից պատահական գնդակոծության հետևանքով: Փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում և գործնականում կորցրել կառավարումը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նաև նշելով, որ ինքնաթիռը միտումնավոր չի հրակոծվել։
«Ռուսական կողմը պետք է փոխհատուցում վճարի ինքնաթիռի կործանման կապակցությամբ»,- ասել է Ալիևը: