Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ավիաուղիներ»-ի օդանավում քաղաքացու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հունվար 03,2025 16:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ մահացած քաղաքացու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը երկքաղաքացի էր։

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են՝ մահացածը միջին տարիքի` մոտ 50 տարեկան տղամարդ է, նրա ինքնազգացողությունը վատացել էր:

Տղամարդուն դեռևս օդանավում տևական ժամանակ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, այդ թվում` ուղևոր երկու բժիշկների կողմից: Ընկերության մամուլի խոսնակ Դիանա Կարապետյանի փոխանցմամբ` օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար, ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031