«Ազատություն». «2021 թվականից մինչ օրս Ադրբեջանն ավելի քան 19 միլիարդ մանաթ (մոտ 10 մլրդ դոլար) է հատկացրել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման համար»,- նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ «Մեծ վերադարձ» ծրագիրը Բաքվի համար 2025-ին կշարունակի մնալ առաջնահերթություն։
«Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը ֆանտաստիկ տեմպերով է ընթանում։ Շուտով այդ շրջանները կդառնան ամենաժամանակակից, հարմարավետ և գեղեցիկ վայրերից մեկը ոչ միայն Ադրբեջանում, այլև Կովկասում և ամբողջ աշխարհում», – եզրափակել է Ալիևը։
2023-ի նոյեմբերին էր դեռ Ալիևը հայտարարել, որ մինչև 2026 թվականի վերջ նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձնել Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»։ Նրա խոսքով՝ «Մեծ վերադարձ» ծրագրով նախատեսված է, որ 2026 թվականի վերջին Ֆիզուլիի շրջանում 22 հազար մարդ է բնակվելու, իսկ Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում»՝ 140 հազար մարդ։