Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն թեժացվում է. Տիգրան Աբրահամյան

Հունվար 03,2025 11:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն թեժացվում է:

Չնայած ռուսական որոշ շրջանակներ հակառուսական այս ալիքը դիտարկում են որպես Արևմուտքի հակառուսական ջանքերի իրագործում` վկայակոչելով ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարների Ադրբեջան կատարած այցերը, սակայն չի բացառվում, որ սա ընդամենը Ալիևների ընտանիքի չհիմնավորված ամբիցիաների հետևանքն է:

Քաղաքական առումով, հատկապես վերջին տասնամյակներում, Ադրբեջանի մեծ ցանկությունը ՌԴ-ի հետ մերձենալու, տեղ-տեղ քծնելու 2 հիմնական նպատակ ուներ` Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պարագայում բալանս ստանալ, իսկ 2020-ից հետո` Արցախի դեմ օպերացիաներում, լռություն կամ լոյալություն:

Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ի հետ հարաբերություններից քաղեց առավելագույնը, իսկ հիմա ադրբեջանական էլիտայում համարում են, որ իրենց երկիրը կարող է իրեն թույլ տալ «ռեգիոնալ պետությանը» հարիր քաղաքական ամբիցիաներ դրսևորել, «ատամ գցել» նաև աշխարհաքաղաքական դերակատարներին:

Սա արտահայտվում է ոչ միայն ՌԴ-ի հետ հարաբերություններում, այլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի:

Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ:

Իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031