Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում փոխվում են դասագրքերը. «Օսմանյան օկուպացիայի շրջանը» եզրույթը փոխարինվել է «օսմանյան կառավարման շրջան» եզրույթով

Հունվար 03,2025 11:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրավվածությունը հսկայական է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ, որոնք հայտնի են որպես թուրքական գործակալներ, արդեն փոփոխություններ են տեղի ունեցել ուսումնական ծրագրերում՝ «օսմանյան օկուպացիայի շրջանը» եզրույթը փոխարինվել է «օսմանյան կառավարման շրջան» եզրույթով… Ամեն ինչ դեռ նոր է սկսվում…»:

«Գանձասար» պարբերականն էլ տեղեկացնում է. «Անցումային կառավարութեան կրթութեան եւ գիտութեան նախարար Նազիր Քատրի, յայտարարեց, որ Սուրիոյ բոլոր դպրոցներու մէջ դասագիրքերը նոյն ձեւով կը կիրարկուին, մինչեւ որ դասագիրքերու վերանայման եւ ստուգման համար կազմուին մասնագիտական յանձնախումբեր։

Նախարար Քատրի Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան դիմատետրի էջին վրայ կատարուած յայտարարութեան մէջ ըսաւ. «Սուրիոյ բոլոր դպրոցներուն մէջ դասագիրքերը նոյն բովանդակութեամբ կը մնան, մինչեւ որ կազմուին մասնագիտական յանձնախումբեր՝ դասագիրքերու վերանայման եւ ստուգման համար։ Մենք յորդորած ենք ջնջել այն բաժինները, որոնք կը փառաբանեն նախկին վարչակարգը եւ նախագահը, եւ բոլոր դասագիրքերուն մէջ վարչակարգի դրօշը յեղափոխութեան դրօշով փոխարինել»։

Ան աւելցուց. «Հրապարակուած փոփոխութիւնները կը վերաբերին միայն որոշ սխալ տեղեկութիւններու ճշդումին՝ յատկապէս իսլամական կրօնագիտութեան դասագիրքերուն մէջ, ուր նախկին վարչակարգը իսլամական կրօնքի յատուկ Ղուրանի կարգ մը տուներ իր հայեցողութեամբ մեկնաբանած է։ Մենք ուղղեցինք զանոնք պատշաճ մեկնաբանութեամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031