Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Մեղրյանի վաստակն այնքան մեծ է, որ նույնիսկ նրա մահից հետո վերջինիս ջոկատի հիման վրա Արցախում զորամաս հիմնվեց․ Տիգրան Աբրահամյան

Հունվար 02,2025 18:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է:
Մեղրյանն այն կերպարներից էր, ով 1988 թվականին սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ պայքարը տարբեր հրապարակներով, հայտարարություններով հաջողություն չի բերի, և ճիշտը տեղերում ինքնապաշտպանություն կազմակերպելն է:

Իր վրա վերցնելով Շահումյանի պաշտպանության պատվաբեր առաքելությունը՝ Շահեն Մեղրյանը համախմբեց ոչ միայն տեղացիների, այլ տարբեր հատվածներից օգնության շտապող անհատներին և ջոկատներին:
Նրա վաստակն այնքան մեծ է, որ նույնիսկ նրա մահից հետո (1993 թ.) վերջինիս ջոկատի հիման վրա Արցախում զորամաս հիմնվեց (Եղնիկներ), իսկ նրա շատ զինակիցներ հետագայում իրենց ծառայությունը շարունակեցին Քարվաճառի, Հաթերքի, Եղնիկների և Մատաղիսի զորամասերում:

Մեղրյանն այն անհատներից էր, ով նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին և իր ողջ ուժերը կենտրոնացրեց հայության պաշտպանության կազմակերպմանն ու գաղափարի շուրջ մարդկանց համախմբմանը:

Փառք մեր բոլոր նվիրյալներին, հավերժ փառք մեր նահատակներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031