«Ազատություն». Պաշտոնական Թեհրանը հաստատում է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, որի համաձայն, նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարյանը, որին բողոքի պաշտոնական նոտա էր ներկայացվել։
«Ադրբեջանի ԱԳՆ բողոքը կապված էր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքներից մեկում մեկ անհատի հնչեցրած անպատեհ և չմտածված հայտարարությունների հետ», – IRNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջտաբա Դեմիրչիլին։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ «նման հայտարարությունները որևէ առնչություն չունեն Իրանի պաշտոնական դիրքորոշման հետ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: