Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում գտնվող ոչ մի հայ ռազմագերի ազատ չի արձակվել. 2024 թվականը՝ ըստ Էդգար Ղազարյանի

Հունվար 02,2025 13:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում առանձին գրառումներով ամփոփել է անցած տարին:

2024 թվականի ընթացքում կրճատվել է հայկական ծագման ապրանքների արտահանումը։ Հատկապես էականորեն կրճատվել է արտահանումը դեպի Եվրոպական միության անդամ երկրներ։

2024 թվականի ընթացքում Արցախից տեղահանված 11 հազար 412 անձ լքել է Հայաստանը և այլևս չի վերադարձել։

2024 թվականի ընթացքում նվազել է Հայաստան ժամանող և ավելացել` Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը։ Հայաստանում միջազգային բրենդի ոչ մի հյուրանոց չի բացվել։

2024 թվականի ընթացքում Հայաստանից տեղի է ունեցել կապիտալի մեծ արտահոսք։ Ոչ մի արտասահմանյան խոշոր ընկերություն Հայաստանում որևէ ներդրում չի իրականացրել։

2024 թվականի ընթացքում, ինչպես նաև դրան նախորդող տարիներին, պետական ֆինանսական հատկացումներ չեն իրականացվել UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված, Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու գլխավոր տաճարի, Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման նպատակով:

2024 թվականի ընթացքում Հայաստանի սահմանների մոտ թուրք-ադրբեջանական մեկ տասնյակից ավելի զորավարժությունների ֆոնին` ՀՀ Զինված ուժերում կազմակերպվել են վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի համաբանակային և ըմբշամարտի` բանակային միջազգային առաջնություններ։

2024 թվականի ընթացքում ՀՀ Զինված ուժերի ոչ մի բանակային զորամիավորում զորավարժություն չի իրականացրել։

2024 թվականի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը չի հրավիրվել պետական արարողակարգային ոչ մի միջոցառման։ Ոստիկանությունը արգելք է ստեղծել սեփական նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիր բարձրացող Վեհափառի և նրան ուղեկցող հոգևորականների ճանապարհին։

2024 թվականի ընթացքում ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհվել է 29 զինծառայող։

2024 թվականի ընթացքում ձերբակալվել են Արցախի բոլոր քաղաքապետերը և մի քանի այլ համայնքների ղեկավարներ, կալանքի է վերցվել Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան, Արցախի նախագահը վկայի կարգավիճակով հարցաքննվել է մի շարք քրեական վարույթներով։

2024 թվականի ընթացքում Արցախից բռնի տեղահանված ոչ մի ընտանիք բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակով, ինչպես նաև իր կորցրած սեփական դիմաց որևէ փոխհատուցում չի ստացել։

2024 թվականի ընթացքում Եվրոպական ոչ մի երկրի ղեկավար Հայաստան չի այցելել, բացի Լեհաստանի նախագահից, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է 2025 թվականի մայիսին։

2024 թվականի ընթացքում Հայաստանը փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը միակ ռազմաքաղաքական կազմակերպությանը։

2024 թվականի ընթացքում կառավարությունը նախաձեռնել է բոլոր մասնագիտական բուհերը, մարզային բուհերը, բուհերի մարզային մասնաճյուղերը փակելու, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու գործընթաց։

2024 թվականի ընթացքում կոռուպցիոն քրեական վարույթներում են հայտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, նրա տեղակալը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի եղբոր կինը, Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարը և մի շարք աշխատակիցներ, Կենտրոնի վարչական շրջանի մի խումբ աշխատակիցներ, Արտաշատի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, մի շարք համայնքների ղեկավարներ։

2024 թվականի ընթացքում Երևան քաղաքում մեքենաների կայանման վարձն ավելացել է ավելի քան 13 անգամ։

2024 թվականի ընթացքում մի քանի անգամ ավելացել է անշարժ գույքի միասնական հարկի դրույքաչափը։

2024 թվականի ամառային օլիմպիական խաղերում ոչ մի հայ մարզիկ օլիմպիական չեմպիոնի կոչման չի արժանացել։

2024 թվականի ընթացքում պետական բյուջեն թերակատարվել է, փոխարենը մեծացել է պետական պարտքը։

2024 թվականի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերը ստիպված են եղել լքելու Արցախի տարածքը։

2024 թվականի ընթացքում ադրբեջանցիները չեն թույլատրել Հայաստանի տարածքում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը։ Երասխի մետալուրգիական գործարանը տեղափոխելու համար Կառավարությունը ստիպված է եղել 3,5 մլրդ դրամ բյուջետային վարկ հատկացնել։

2024 թվականի ողջ ընթացքում հայ ժողովրդին խաբել են «խաղաղության խաչմերուկով»` Հայաստանը շրջափակման մեջ պահելով անգամ Հայաստանի ներսում գտնվող միջպետական ճանապարհներով։

2024 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 9-ին, նոյեմբերի 13-ին և դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքի շուրջ 60%-ը, այդ թվում ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Տավուշի, ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակի մարզերից առանձին տարածքներն ունեն ադրբեջանական պատկանելություն` համաձայն Ադրբեջանի գործող Սահմանադրության։

2024 թվականին գողացվել է ժողովրդի իշխանությունը Գյումրի քաղաքում:

2024 թվականի ընթացքում չի ստորագրվել խոստացված «խաղաղության» պայմանագիրը։

2024 թվականի ընթացքում ՀՀ Տավուշի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Արարատի մարզերից հեռացվել և դուրս են բերվել հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված բոլոր ռուսական հենակետերն ու 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները։

2024 թվականի ընթացքում Ադրբեջանում գտնվող ոչ մի հայ ռազմագերի ազատ չի արձակվել։

2024 թվականի ընթացքում ՀՀ Տավուշի մարզի չորս գյուղեր, դրանց հարակից տարածքներ, պաշտպանական դիրքեր, ամրաշինական կառույցներ Նիկոլ Փաշինյանը, Մհեր Գրիգորյանը, Գնել Սանոսյանը, Վահե Ղազարյանը, Հայկ Ղալումյանը և հանցախմբի այլ անդամներ հանձնել են թշնամուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031