Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն». Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին։ «Իսլամական պետություն»-ը շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
Գործողության մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ նշելով, որ հարվածներն իրականացվել են կիրակի օրը
Ֆրանսիական ավիահարվածներին նախորդել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում նմանատիպ գործողությունը։ Այդ գրոհի ժամանակ, ըստ Վաշինգտոնի, սպանվել են «Իսլամական պետության» հետ կապված մի քանի զինյալներ։
Ինչպես նշում է Reuters-ը, Սիրիայի քաղաքական ապագան անորոշ է մնում այնտեղ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: