Սիրելինե՛ր, ժամանակի անեզր տիրապետության մեջ դարձյալ մի պահ կանգ առանք ու փորձեցինք իմաստավորել այն: Տրամաբանող կյանքը, կանգնած պատկառելի Նոր տարվա սեմին, խորհուն ու խորաթափանց, մտածկոտ ու զննող նայվածք է դարձնում իր շուրջը, և խուսափող տարին, կասեցնելով իր ընթացքը, իր վրայից նետում է խորհրդասքող քողը՝ փոխանցելով այն գալիք տարվան:
Լայնախոհ մտքի համար, որ անդրդվելի է իրերի փոփոխությանց հանդեպ, ինչ որ է վայրկյանը, նույնն են օրերը, շաբաթները, ամիսներն ու տարիները, որոնք մարդկային գործունեությունները չափելու և կշռելու համար սահմանված ժամանակի մտացածին և պայմանադրական միջոցներ են՝ ցերեկների և գիշերների բոլորումներով գծված:
Այս ամենի մեջ կենսականորեն անհրաժեշտը մեր Փրկչի Ս. Ծնունդն է, որ իմաստավորում, գույն ու գեղեցկություն, հույս ու սեր է ցնցուղում մարդկության անապատականացած հոգիներին, վերստին ամենքիս ուժ և իմաստնություն պարգևում՝ գալիք տարին աստվածահաճո ձևով ապրելու համար:
Աղոթում ենք, որ 2025 թվականը Մանուկ Հիսուսի զորությամբ առավել զորավոր ու ներգործուն դարձնի հայիս հավատքը, հայցում, որ Մարդացյալ Փրկիչն Իր օրհնությամբ ավելի զորացնի Հայոց
Կարդացեք նաև
Եկեղեցին, և թող Բարին Աստված Ձեզ պարգևի կենաց արևշատ օրեր ու անձնվեր ծառայության ոգի:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ
Նարեկ եպիսկոպոս Ավագյան