Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
Սիրելի հայորդիներ,
Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոների բերկրալի առիթով:
Նոր տարվա սեմին մեր աղոթքն է, որպեսզի փրկչական 2025 թվականը մեր ժողովրդի և հայրենի մեր երկրի համար լինի անվրդով խաղաղության, ձեռքբերումների և բարի սպասումների իրականացման տարի։
Փրկչի Ծննդյան հուսառատ տոնի խորհրդով զորացած՝ հայցում ենք Տիրոջ զորակցությունը ամենքիդ և մաղթում, որ Մանուկ Հիսուս Իր լուսաբեր շնորհներն առատացնի ընտանեկան ձեր հարկերում և պարգևի ամենքիդ անստվեր երջանկություն, քաջառողջ կյանքի երկար օրեր և բյուր բարիք։
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ,
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ:
Կարդացեք նաև
Օրհնությամբ՝
ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆ
ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ