ԳԵՂԱՐՔՈւՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՊԱՐԹԵՎ ԵՊՍ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈւՐԲԾՆՆԴՅԱՆ ՈւՂԵՐՁԸ
«Տարեմուտի շեմին հուսառատ են մեր սրտերը և լավատես մեր սպասումները:
Լիահույս ենք՝ պիտի հաղթահարենք ազգային կյանքի դժվարությունները, որպեսզի փարատվեն մեր երկրի անվտանգութան մտահոգությունները, աստվածասեր մեր ժողովուրդը խաղաղ, ապահով ու ստեղծագործ ընթացքով շենացնի հայրենի մե երկիրը», – ասվում է Գեղարքունյաց թեմի առաջնորդ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի ուղերձում: