ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԲԱՐՁՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ԱՌԱՔԵԼ ԱՐՔ. ՔԱՐԱՄՅԱՆԻ
ՏԱՐԵՄՈՒՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
ժամեր անց պատմություն կդառնա Տիրոջ կողմից մեզ հատկացված ժամանակից ևս մեկ տարի։ Տարեմուտի սեմին յուրաքանչյուր մեկս խորհելու, ինքնաքննության և հոգեմաքրման առիթ ենք ունենում, վերհիշելով անցնող տարում մեր թերացումները, սխալները, վարքը, նաև` ձեռքբերումներն ու առաջընթացը։
Սիրելիներ, մաղթում եմ յուրաքանչյուրիդ, որ Աստծո ներկայությունը լինի ամեն մեկիդ հոգում և հարկից ներս, որ բարությամբ և նվիրումով ծառայեք Աստծո կերպարը կրողի անչափ պատասխանատու գործին, որ ձեր յուրաքանչյուր քայլ լինի ի բարօրություն մերձավորի, մարդ արարածի և Հայ Եկեղեցու։
Կարդացեք նաև
Աղոթքս է, որ Տերը Նոր տարում խաղաղություն բերի աշխարհին, սեր, միասնություն և երկրային ու երկնային երջանկություն յուրաքանչյուր մեկիդ։
Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ։