Հայաստանի ուժեղագույն շախմատիստները եզրափակեցին մրցաշրջան 2024-ը: Նրանք Նյու Յորքում մասնակցեցին կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը:
Տղամարդկանց պայքարում հայաստանցիներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 13 հնարավորից վաստակեց 9,0 միավոր եւ պայքարն ավարտեց 13-րդ հորիզոնականում: Մեր մյուս տղաները տեղ զբաղեցրին մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում:
Կանաց մրցակցությունում առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 7,0 (11 տուրում) միավորով 21-րդն է: Աննա Սարգսյանը վաստակեց 6,5, Մարիամ Մկրտչյանը՝ 5,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ