Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ուղերձը
Ճանապարհելով 2024 թվականը բոլորս մտովի վերլուծում ենք, թե ինչ արդյունքներով ենք փակում այն։ Անցնող տարին հարուստ էր թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի կողմից իրականացվող ծրագրերի քանակով ու ծավալով: Պետք է պարզապես նայել այսօրվա՝ ամեն օր վերափոխվող Ջերմուկին։
Տարին ամփոփելու փոխարեն, բացառության կարգով, ամփոփեմ իմ պաշտոնավարման մի քանի տարին (2021-2024 թթ.)։ Նախընտրական ծրագրի 80 տոկոսը այսօր արդեն իրականություն է (ինչպես խոստացել էի), քանի որ ինձ համար միշտ նախընտրելի է ծրագրերի ու նպատակների մասին ոչ թե խոսելը, այլ աշխատանքով ապացուցելը։
Եվ ինչպես նախկինում նշել եմ՝ բարեկարգ ու մաքուր փողոցներն անչափ կարևոր են զբոսաշրջային քաղաքի համար, բայց զարգանալու և առաջ գնալու համար անհրաժեշտ են նաև ներդրումային ծրագրեր (նոր գաղափարներ և ենթակառուցվածքներ)։ Հենց այս գաղափարը հաշվի առնելով, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից, մեր ընտանիքի կողմից («Ջերմուկ Գրուպ» ընկերության) Ջերմուկում իրականացվում են ամենախոշոր ներդրումային ծրագրերը, որոնց ավարտին կունենանք բազմաթիվ աշխատատեղեր ու նոր ենթակառուցվածքներ։
Կարդացեք նաև
Թո՛ղ 2025-ը մեր քաղաքի, մեր երկրի համար դառնա առաջընթացի և ձեռքբերումների տարի՝ խաղաղ երկնքի ներքո․․․
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։