ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամանորի նախաշեմին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել ենք սահմանագոտի։
Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո ԱԺ նախագահի տեղակալի և Տավուշի մարզպետի հետ կանգ ենք առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին:
Շնորհավորել ենք զինանձնակազմին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարի և խաղաղ ծառայություն։
ԱԺ նախագահի տեղակալի հետ խրախուսել ենք ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն: