«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի 2024 թվականի ամփոփիչ և առաջիկա ծրագրերի իրականացման ուղղությունների նախանշմանը վերաբերող ելույթը։
Տարեմուտը նշանավորվում է, ինչպես անցնող տարվա ընթացքում արված աշխատանքի ամփոփմամբ, այնպես էլ առաջիկա ծրագրերի իրականացման ուղղությունների նախանշմամբ:
Անցնող տարին մեծապես ճանաչողական էր։ Ճանաչեցինք այն ինչը երբեք չէինք կարող ճանաչել առանց գործելու, առանց սխալվելու և դրա համար պատասխանատվություն
կրելու։
Հայ ժողովրդի սեփական հողում ապրելու և պետություն ունենալու մեր իրավունքը կարող ենք հաստատել միայն այն դեպքում, երբ ձևավորենք ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈւՆ, որը կլինի հայկական ոչ միայն ձևով, այլ առաջին հերթին իր բովանդակությամբ։
Կարդացեք նաև
Հարգելի հայրենակիցներ,
Մեր նպատակը հստակ է և այն արտահայտում է համայն հայության հավաքական իղձերն ու նպատակները, թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում։ Այն ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորումն է Ինքնության հեղափոխության միջոցով, հեղափոխություն հանուն ինքնության, որը պետք է տեղի ունենա առաջին հերթին, ոչ թե փողոցում, այլ գիտակցության մեջ։
Իսկ այս ճանապարհին մեզ նետված մարտահրավերներն ու դժվարությունները հերթական ապացույցն են, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով։