Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված բարդ իրավիճակում միակ հուսադրող գործընթացը Սրբազան շարժումն էր. Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 31,2024 12:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ

Ավարտին է մոտենում 2024 թվականը, որն անցավ մի կողմից՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջական հայաթափումից հետո հոգեբանական իրավիճակի, Արցախի սուբյեկտայնության պահպանման, Արցախի ժողովրդի կողմից ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների ու գերիների ազատության համար մղվող պայքարի, բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու, մյուս կողմից՝ խաղաղության կեղծ օրակարգով պայմանավորված՝ Ադրբեջանից Հայաստանին պարտադրվող սահմանազատման-սահմանագծման ապօրինի գործընթացների, բազմապիսի ճնշումների ու պատժամիջոցների փորձի, և ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների ընդունած հակապետական ու ազգակործան կեցվածքի, միակողմանի զիջումների, պարտվողական քաղաքականության պայմաններում։

Անկասկած, ստեղծված բարդ իրավիճակում միակ հուսադրող գործընթացը Սրբազան շարժումն էր՝ արտահայտված նրա մասնակից և աջակցող հայ ժողովրդի գիտակից մասի` ազգային շահերը պաշտպանելու գործողություններով։

Եվ ակնհայտ է, որ 2025 թվականը նույնպես բարդ զարգացումներ է խոստանում։

Սակայն դեպի մեզ ուղղված և օրեցօր սաստկացող մարտահրավերներին մենք կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից, որովհետև ովքեր դասեր են քաղում իրենց անցյալից, նրանք են հասնում հաջողությունների։

Մեր ընդունած հարվածներից գոտեպնդվենք, որովհետև որքան մեզ հարվածել են, այնքան մենք դարձել ենք ավելի ամուր, ավելի տոկուն․ դա վկայում է պատմությունը։

Շնորհավորելով բոլորիս Ամանորի կապակցությամբ` առողջություն, ընտանեկան երջանկություն և, ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031