Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան. Վստահեցնում եմ, որ իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու

Դեկտեմբեր 31,2024 11:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

2024 թվականը եղել է մարտահրավերներով լի, բայց նաև՝ նվաճումների տարի: Տարին ՄԻՊ հաստատության համար նշանավորվել է Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակի շնորհմամբ՝ ընդգծելով մարդու իրավունքներին վերաբերելի զգայուն հարցերի հետ կապված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային ակտիվությունը։ Մեծամասամբ հենց այս տարի են կատարվել դեռևս տարիներ առաջ Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից ՄԻՊ հաստատությանը տրված հանձնարարականները։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ աշխատակազմին՝ նվիրված աշխատանքի, հետևողականության, պատասխանատվության և մասնագիտական բարձր որակների համար։ Ուրախ եմ, որ մեր համատեղ գործունեության շնորհիվ այս տարի հնարավոր է եղել նպաստել մարդու իրավունքների մի շարք խնդիրների լուծմանը, ինչպես նաև հիմքեր ստեղծել դեռևս լուծում չստացած խնդիրների հաղթահարման համար։

Վստահեցնում եմ, որ իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու, իսկ ՄԻՊ հաստատության գործունեության մեթոդաբանությունն անընդհատ կատարելագործման ընթացք է ապրելու:

Թող այս տոները վերաիմաստավորեն և վերահաստատեն այն գիտակցումը, որ մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ամենօրյա անդավաճան առաքելությունն ու հանուն արդարության և հավասարության պայքարն այն առանցքային հենարանն են, որի վրա կառուցվում են ժողովրդավարական հասարակական համակարգերը։

Մաղթում եմ, որպեսզի գալիք տարին մեզ բերի նոր հույսեր և ուժ՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ մարդու իրավունքները հարգված և պաշտպանված կլինեն բոլորի կողմից, իսկ 2025 թվականը լինի խաղաղության, փոխադարձ հարգանքի, համերաշխության և նոր ձեռքբերումների տարի:

Թող այս տոնական օրերը լցվեն ջերմությամբ, սերն ու միասնության գաղափարը լինեն Ձեր և Ձեր ընտանիքների անբաժան ուղեկիցը»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031