Լրահոս
Օրվա լրահոսը

Փտածության դեմ պայքարը չխնայեց ոչ’ նախկիններին և ոչ’ էլ ներկաներին, ամրապնդվեցին ժողովրդավարությունն ու մամուլի ազատությունը. ՍԴՀԿ

Դեկտեմբեր 31,2024 11:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ս. Դ. ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՄԱՆՈՐԻ ԽՈՍՔԸ

Բոլորեցինք մի բախտորոշ տարի ևս իր դրական ու բացասական զարգացումներով։ Հայաստանն ապրեց համեմատաբար խաղաղ տարի՝ հակառակ ձգձգվող խաղաղության հեռանկարին ու պատերազմի վերսկսման տևական վտանգին։ Այնուամենայնիվ, երկրում շարունակվեց զարգանալ տնտեսությունը, բանակաշինության աշխատանքը նվաճեց նոր հաջողություններ, փտածության դեմ պայքարը չխնայեց ոչ’ նախկիններին և ոչ’ էլ ներկաներին, ամրապնդվեցին ժողովրդավարությունն ու մամուլի ազատությունը, իսկ Հայաստան դարձավ արևմտյան աշխարհի ուշադրության առարկա եւ հուսալի գործընկեր։

Այս բոլորով հանդերձ, հայրենիքում կան բազմաթիվ հարցեր, որոնք կարոտ են լուծումների՝ սկսյալ դատաիրավական համակարգի բարեփոխումներից, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումից եւ արտագաղթի դեմ ավելի ազդու քայլերի կիրառումից։

Մյուս կողմից, փոթորկալից տարի ապրեցին մասնավորապես Միջին Արևելքի մեր հայրենակիցները։ 2023-ին ծայր առած իսրայելա-պաղեստինյան աղետալի պատերազմը դժբախտաբար կլանեց նաև Լիբանանը՝ պատճառելով բազմահազար մարդկային կյանքի կորուստ եւ աննախադեպ ավերածություն: Տարին իր լրումին հասաւ Սիրիայի՝ ավելի քան 50 տարի իշխած Ասատի վարչակարգի տապալումով: Ակնհայտ է, որ այս զույգ իրադարձությունները արմատապես եւ անդառնալիորէն փոխեցին տարածաշրջանի դիմագիծը՝ նոր եւ անկանխատեսելի մարտահրավերների առաջ կանգնեցնելով տեղի հայ համայնքները, որոնք արդեն իսկ տարիներից ի վեր դիմագրավում են տնտեսական ծանր պայմաններ՝ պատճառ դառնալով շատերին լքելու հայության համար իսկապես երկրորդ հայրենիք դարձած Լիբանանն ու Սիրիան:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը իր բոլոր կառույցներով շարունակում է սատար կանգնել հայրենի պետականության, ինչպես նաեւ բոլորիս հոգածության կարիքն ունեցող Միջին Արևելքի մեր հայրենակիցներին։

Մաղթում ենք, որ 2025-ը կդառնա խաղաղության ու բարեբերության տարի մայր հայրենիքին, հայրենակարոտ սփիւռքահայության ու համայն աշխարհի համար։

Շնորհավոր Նոր Տարի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031