Դեկտեմբերի 30-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը՝ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթյանի և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ուղեկցությամբ, հանդիպել է Լիբանանի Զինված Ուժերի Հրամանատար գեներալ Ժոզեֆ Աունին:
Լիբանանի Բանակի ղեկավարը հաջողություն է մաղթել գնդապետ Արթուր Դալիբալթյանին՝ իր առաքելության մեջ, ապա՝ շնորհակալություն է հայտնել գնդապետ Ալեքսան Մուշեղյանին հայ-լիբանանյան պաշտպանական համագործակցության ամրապնդման գործում ավանդի համար և պարգևատրել նրան Լիբանանի ԶՈւ «Գնահատանքի» մեդալով:
Կարդացեք նաև
Դեսպան Աթաբեկյանը և գեներալ Աունը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, անդրադարձ կատարել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացիկ զարգացումներին։
Լիբանանում Հայաստանի դեսպանություն