Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Դեկտեմբեր 30,2024 21:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Ռուսաստանն ու Ուկրաինան երկուշաբթի օրը ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել։ Կողմերից յուրաքանչյուրը վերադարձրել է 150 քաղաքացիների։

Փոխանակման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելառուսի տարածք է տեղափոխվել 150 ռուս զինվորական։

Ռուսաստանն ու Ուկրաինան պարբերաբար փոխանակում են ռազմագերիներին։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր արդեն տեղի է ունեցել 59 նման փոխանակում։

Նոյեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ գերիների փոխանակումն իրականացնելու պատրաստակամության մասին՝ «630 630-ի դիմաց» բանաձևով։ Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել այս նախաձեռնությունը։ Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում գերության մեջ է գտնվում 1348 ռուսաստանցի, իսկ Ռուսաստանում՝ 6465 ուկրաինացի։ Օգոստոսին ուկրաինական զինված ուժերի՝ Կուրսկի շրջանի տարածք ներխուժման արդյունքում, հարյուրավոր ռուս զինվորներ, հիմնականում ժամկետային զինծառայողներ, գերեվարվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031